ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ռուսաստան-Իրան առանցքը ընդդեմ աշխարհիկ նորմերի պարտադրման

Ռուսաստան-Իրան առանցքը ընդդեմ աշխարհիկ նորմերի պարտադրման
08.10.2016 | 10:51

«ՈՒղղափառությունը և իսլամը» ռուս-իրանական համատեղ երկխոսության հանձնաժողովի իններորդ նիստում, որ կազմակերպվել էր Մոսկվայում սեպտեմբերի 26-27-ին, պատվիրակությունները հիշեցրին իրենց անխախտ դիմակայությունը «աշխարհիկ նորմերի պարտադրմանը»,- գրում է Մարի Մալզակը La Croix-ում:

Վատիկանի Osservatore Romano թերթում հոկտեմբերի 5-ին մեծ հոդված տպագրվեց այդ հանդիպման մասին, որի ընթացքում ուղղափառներն ու մուսուլմանները գլխավոր շեշտը դնում էին «բարոյական ընդհանուր արժեքների վրա», որ երկու երկրներն էլ կիսում են: Այդ մերձեցման գլխավոր նպատակը, ինչպես հավատացնում են կրոնական գործիչները հանդիպման ավարտին հրապարակված փաստաթղթում, «արդար աշխարհի որոնումն է»:

Իրանը՝ գերազանցապես շիական, ավանդաբար Ռուսաստանի դաշնակիցն է, մասնավորապես սուննիական Սաուդյան Արաբիային իր դիմակայության մեջ: Այդ հակամարտությունը ներկայումս արտահայտվում է աջակցության մեջ, որ մի կողմից Թեհրանն ու Մոսկվան ցույց են տալիս Բաշար Ասադին, մյուս կողմից՝ Էր Ռիադը՝ Սիրիայի նախագահի հակառակորդներին: «Առանց կրոնի խաղաղ հասարակության կառուցման փորձերը դատապարտված են»՝ հայտարարեցին պատվիրակությունները: Այսօրվա ճգնաժամերն Արևմուտքում, նրանց կարծիքով «քաղաքական գործիչների մի մասի՝ հասարակությունը կրոնազրկելու ցանկության հետևանք են»: Հանձնաժողովի ստորագրած փաստաթղթում ասվում է, որ այդպիսի դիրքորոշումը հարուցում է ավանդական կրոնների կողմնակիցների դիմակայությունը և անխուսափելիորեն հանգեցնում է լարվածության ու կոնֆլիկտների:
Մարի ՄԱԼԶԱԿ, La Croix


Հ.Գ. Կրոնը և քաղաքականությունը թեմա է, որ գոյություն ունի բոլոր պետություններում: Մոսկվայի ու Թեհրանի այս համագործակցությունը ունի նաև երրորդ կողմ՝ Թուրքիան: Չի կարող տարածաշրջանում թեման քննարկվել առանց Թուրքիայի: Բոլորովին վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը իրեն հայտարարեց համայն մուսուլմանական աշխարհի առաջնորդ, և Անկարան այսօր գնում է աշխարհիկ պետության վերացման, հոգևորական Ֆեթուլա Գյուլենի դեմ պայքարը պայքար է աշխարհիկ կրթության, ապրելակերպի, մտածողության դեմ ու դա չի կարող սահմանափակվել մեկ կրոնական ուղղության մեջ: Ռուսաստան-Իրան առանցքը այդ առումով շատ կարևոր, բայց և անհուսալի է՝ տարածաշրջանում կատարվող անցանկալի փոփոխությունները կասեցնելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ